Իշխանության սիրելի պատգամավորները սնանկացել են. «Ժողովուրդ»
Օրվա թեմա
09:11 20/11/2015

Իշխանության սիրելի պատգամավորները սնանկացել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Իհարկե, ՀՀ որևէ քաղաքացի ապահովագրված չէ  սնանկությունից: Սակայն խայտառակություն է, երբ  ԱԺ պատգամավորներն են սնանկ ճանաչվում, այն էլ իշխանությունների սիրելի պատգամավորները: Հերթական սնանկացած պատգամավորը ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արագած Ախոյանն է:  Նախկինում «Ժողովուրդ»-ը  տեղեկացրել էր  ՀՀԿ խմբակցության անդամներ  Աշոտ Աղաբաբյանին և Սպարտակ Մելիքյանին  սնանկ ճանաչելու մասին: Եվ այստեղ  բնական հարց  է ծագում, թե պատգամավորները, որոնք  ավելի քան 500 հազար  դրամ աշխատավարձ  են ստանում, ինչո՞ւ են սնանկանում: 

Խնդրի էությունը պարզ է, սակայն պատգամավորների դեպքում ոչ այդքան պատվաբեր:  Պարզվում է՝ ՀՀ ԱԺ պատգամավորներն էլ բոլորի պես  պարտքեր են վերցնում, բայց չեն վերադարձնում, որից հետո պարտատերերը  դիմում են դատարան՝ իրենց գումարները ետ  վերադարձնելու պահանջով:  Ու քանի որ պատգամավորները  չեն ցանկանում  հենց այնպես  իրենց պարտքերը  վերադարձնել, երկար-բարակ դատական քաշքշուկ  է սկսվում:  Բանն այն է,որ ՀՀ օրենսդրությամբ  մեկ միլիոն  դրամ և ավել չվճարած  պարտք ունենալու դեպքում ֆիզիկական անձը  կարող է սնանկ ճանաչվել:  Ստացվում է, որ ԱԺ 3 պատգամավորները  անպարտաճանաչ  պարտապաններ են, դրա համար  էլ սնանկ են  ճանաչվել:  Համաձայնեք,  որ պատգամավորի դեպքում  նման բնութագիրն ուղղակի խայտառակություն է»:

Placeholder
Իշխանության սիրելի պատգամավորները սնանկացել են. «Ժողովուրդ»