Սահմանադրական հանրաքվեի  համար ընտրակաշառք չի բաժանվելու. «Ժողովուրդ»
Օրվա թեմա
09:09 21/11/2015

Սահմանադրական հանրաքվեի համար ընտրակաշառք չի բաժանվելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ին հայտնի է  դարձել, որ դեկտեմբերի 6-ին կայանալիք  սահմանադրական հանրաքվեի  նախընտրական  շտաբի ամենատարբեր  ներկայացուցիչներ իրենց «ենթակաների», կազմակերպչական գծով պատասխանատուների  հետ զրույցներում  հավաստիացնում են, թե սահմանադրական հանրաքվեի  համար ընտրակաշառք չի բաժանվելու:

«Սրա պատճառը ոչ թե այն է, որ իշխանությունները «դարձի են եկել» և գիտակցում են՝ գումարով քվե գնելը  գլոբալ առումով  լուրջ խնդիր է առաջացնում  երկրում,  այլ պարզապես փորձ է արվում  հանրաքվեի գործընթացին  փոքր-ինչ լեգիտիմություն հաղորդել, միաժամանակ նաև փորձել ուժերը՝ հասկանալու համար, որ եթե «չոր փող» չդրվի շրջանառության մեջ, ի՞նչ արդյունք է լինելու: Ի վերջո, Սահմանադրության նախագիծն անցկացնելը Սերժ Սարգսյանի թիմի համար կյանքի ու մահվան նշանակություն չունի, ինչպես ՀՀ նախագահի կամ  ԱԺ ընտրությունների պարագայում: Չի ընդունվի հանրաքվեն հասարակության  մեծամասնության կողմից, իշխանական թիմում կամ ընդհանրապես  երկրում որևէ  բան չի փոխվի: Ուստի կարելի է նաև փորձարկումներ անել»,-գրել է թերթը:

Placeholder
Սահմանադրական հանրաքվեի համար ընտրակաշառք չի բաժանվելու. «Ժողովուրդ»