Երբ տեղի է ունենում խոշոր պետություների բախում, պետք է ներսից ավելի մոբիլիզացվենք. Լ.Ալավերդյան
Քաղաքական
12:08 03/12/2015

Երբ տեղի է ունենում խոշոր պետություների բախում, պետք է ներսից ավելի մոբիլիզացվենք. Լ.Ալավերդյան

«Աշխարհաքաղաքական ժամանակակից բախումները մի բան են մեզ ապացուցում, որ այսպես կոչված ցածր ուժգնությամբ զինված բախումները շատ ավելի բարձրացնում են տեղական ուժերի նշանակությունը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Ըստ նրա, ժողովուրդը, իշխանությունը գոնե նման դեպքերում պետք է միասնական մոտեցում ցուցաբերեն, բանակը լինի ավելի զգոն, ներսում եղած բոլոր բացասական երևույթները վերացվեն:

Լ. Ալավերդյանի խոսքով, դատապարտելի է, որ Հայաստանի իշխանությունները բոլորովին չարձագանքեցին, երբ թուրքական ուղղաթիռները հատել էին ՀՀ պետական սահմանը, քանի որ պետությունն իր սուբյեկտությունը պետք է ընդգծի. «Սա քաղաքական սխալ եմ համարում: Երբ որ քո սահման են հատում, անհրաժեշտաբար պետք է արձագանքել,  երբ որ տեղի է ունենում խոշոր, սուպեր պետություների բախում,  պետք է ներսից ավելի մոբիլիզացվենք: Հասկանանք, որ մեր սահմանի մոտ վտանգ կա, իշխանությունը պետք է կոռեկտ վարվի ժողովրդի հետ ամեն հարցում, ժողովուրդն էլ հասկանա, որ  կա վտանգ, պետք է ավելի շատ ուժերը լարի»:

Placeholder
Երբ տեղի է ունենում խոշոր պետություների բախում, պետք է ներսից ավելի մոբիլիզացվենք. Լ.Ալավերդյան