ՌԴ ՊՆ. Ռուսաստանն  ուժեղացնում է Հայաստանում տեղակայված իր ռազմաբազան
Քաղաքական
12:17 08/12/2015
Հայաստան

ՌԴ ՊՆ. Ռուսաստանն ուժեղացնում է Հայաստանում տեղակայված իր ռազմաբազան

Հայաստանի «Էրեբունի» ռազմաբազայում ՌԴ զինված ուժերը ուժեղացրել են իրենց ներկայությունը՝ Մի24-Պ և  Մի-8ՄՏ  ուղղաթիռների նոր խմբաքանակ մատակարարելով: Այս մասին «Ռիա նովոստի» գործակալության փոխանցմամբ, հաղորդել է ՌԴ ՊՆ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

«Մինչ ընթացիկ տարվա ավարտը կուղարկվի ուղղաթիռների ևս մի խմբաքանակ: Ուղղաթիռները տեղակայվել են կայանատեղիներում՝ ՄիԳ-29 կործանիչների կողքին: Ավիացիոն միջոցները կպատրաստվեն մեկ ամսվա ընթացքում, ինչից հետո օդաչուները կսկսեն պլանային թռիչքները»,-ասված է հաղորդագրության մեջ»:

Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ուղարկված խմբաքանակում ներառված է 7 հարվածային Մի24-Պ և տրանսպորտային Մի-8ՄՏ ուղղաթիռ։

Placeholder