Աշոտյան. Ամուսնությունը չպետք է անել պետական բյուջեի հաշվին
Կրթություն, գիտություն
13:44 21/12/2015
Հայաստան

Աշոտյան. Ամուսնությունը չպետք է անել պետական բյուջեի հաշվին

Ամուսնությունը չպետք է անել պետական բյուջեի ու այն համայնքի բնակիչների հաշվին, ովքեր սպասում են լավ մասնագետի: ԱԺ-ում նման հայտարարությամբ հանդես եկավ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝  պատասխանելով պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին:

Խորհրդարանականը հետաքրքրվում էր, երբ պետպատվերի շրջանակում սովորող ուսանողներն ամուսնանում են ու  բնակավայրի, որտեղ պետք է հետագայում աշխատի, փոփոխման անհրաժեշտություն է առաջանում, լինո՞ւմ է ընդառաջել:

«Ամուսնացող աղջիկը կամ տղան ոչ թե պետք է կատարի իր ամուսնական, ընտանեկան պարտավորությունները, այլև մասնագիտական ու պետական, կամ էլ պետք է դուրս գա համակարգից ու իր տեղը զիջի նրան, ով կարող է անձնական կյանքին զուգահեռ իրականացնել այս գործառույթով սահմանված պարտականությունները»,-ասաց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Placeholder
Աշոտյան. Ամուսնությունը չպետք է անել պետական բյուջեի հաշվին