Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աշոտյան. Ուսումնական տարին կշարունակվի սույն թվականի հունվարի 18-ից
Ուսումնական տարին կշարունակվի սույն թվականի հունվարի 18-ից։ Քիչ առաջ այս մասին հայտարարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի միջնորդությունը, տեղեկացնում եմ, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսումնական տարին կշարունակվի սույն թվականի հունվարի 18-ից։
Ոչ պետական հաստատություններին առաջարկում եմ առաջնորդվել նույն աշխատակարգով։
Ուսումնական ծրագրի ամբողջական յուրացման նպատակով մինչ ուսումնական տարվա ավարտը կկազմակերպվեն լրացուցիչ դասընթացներ։
Առողջություն եմ մաղթում բոլորին»,-գրել է նախարարն իր ֆեյսբուքյան էջում:
Նշենք, որ նախապես հայտարարվել էր, որ արձակուրդները կտևեն մինչև հունվարի 10-ը ներառյալ: