Շարմազանով. Չեխիայի և Սլովակիայի «խաղաղ ապահարզանը» պետք է օրինակ ծառայի Ադրբեջանի համար
Քաղաքական
12:22 19/01/2016
Հայաստան

Շարմազանով. Չեխիայի և Սլովակիայի «խաղաղ ապահարզանը» պետք է օրինակ ծառայի Ադրբեջանի համար

Չեխիայի և Սլովակիայի 1993 թվականի «խաղաղ ապահարզանը» պետք է օրինակ ծառայի նախ և առաջ Ադրբեջանի համար:  Նման կարծիք է հայտնել  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը  Չեխիայի խորհրդարանի Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի հետ հանդիպմանը:

«Արցախի ժողովուրդը նույնքան իրավունք ունի իր ճակատագիրը տնօրինելու, որքան ցանկացած այլ քաղաքակիրթ երկրի ժողովուրդ»,-նշել է Էդուարդ Շարմազանովը, ավելացնելով, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով:

ԱԺ փոխնախագահի աշխատակազմից հայտնում են, որ ԱԺ փոխնախագահն իր երախտագիտությունն է հայտնել չեխ գործընկերոջը` Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար:

Երկուստեք արձանագրվել է, որ Հայաստանի Ազգային ժողովի և Չեխիայի Սենատի հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով, կարևորվել են փոխայցելությունները և գործնական սերտ շփումները: Չեխիայի Սենատի փոխնախագահն ընդգծել է Հայաստանի խորհրդարանի հետ հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությունը:

Կողմերը կարևորել են ՀՀ-Եվրամիություն քաղաքական երկխոսության շարունակականությունը:

Placeholder
Շարմազանով. Չեխիայի և Սլովակիայի «խաղաղ ապահարզանը» պետք է օրինակ ծառայի Ադրբեջանի համար