Այս տարի մեկնարկելու է ոչ ֆորմալ կրթության ճանաչման պիլոտային ծրագիրը
Կրթություն, գիտություն
16:25 20/01/2016
Հայաստան

Այս տարի մեկնարկելու է ոչ ֆորմալ կրթության ճանաչման պիլոտային ծրագիրը

Մասնագիտական կրթության ոլորտում շարունակվելու են եվրոպական աջակցությամբ իրականացվող ծրագրերը՝  կրթության բովանդակության, ինչպես նաև ենթակառուցվածքների բարելավման՝ մասնավորապես գյուղատնտեսութնա ոլորտում: Լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց կրթության գերատեսչության ղեկավար Արմեն Աշոտյանը:

«Այս տարի մեկնարկելու է ոչ ֆորմալ կրթության ճանաչման պիլոտային ծրագիրը՝ երեք մասնագիտություններով, խոհարարություն, ՏՏ ոլորտ և գյուղատնտեսություն»,-տեղեկացրեց նախարարը:

Բարձրագույն կրթության ոլորտում նա առանձնացրեց բարձրագույն և հետբուհական կրթության նոր օրենքի մշակման քայլերը, օրենքի նախագիծը պատրաստ է:

«Շարունակվելու է ազգային հավատարմագրման գործընթացը: Հույս ունեմ, որ այս տարի կլինի եվրոպական հավատարմագիր ունեցող գոնե մեկ բուհ»,-ասաց Աշոտյանը:

Նախարարն անդրադարձավ նաև այս տարի Ֆրանսիայում անցկացվող Բոլոնիայի քարտուղարության համաժողովին և տեղեկացրեց, որ  մեր երկրին առաջարկվել է Ֆրանսիական քարտուղարության մեջ ունենալ մասնակցություն. «Հայաստանը նորից ներկայացված կլինի այդ կարևորագույն գործողություների մեջ՝ որպես որոշումներ մշակող երկիր»:

Արմեն Աշոտյանը ավելացրեց նաև, որ Հայաստանն արդեն «Հորիզոն 2020»-ի լիիրավ անդամ երկիր է և այս տարվանից սկսած Հայաստանի գիտնականները լիարժեք կմասնակցեն այս ծրագրին:

Placeholder
Այս տարի մեկնարկելու է ոչ ֆորմալ կրթության ճանաչման պիլոտային ծրագիրը