«Դոլմամա». Բարոյականությունը վեր է մրցակցությունից
Մշակույթ
10:45 02/02/2016
Հայաստան

«Դոլմամա». Բարոյականությունը վեր է մրցակցությունից

Երևանում վատ ավանդույթ դարձած քաղաքի հին դեմքը վերացնելու և անդեմ նորով փոխարինելու խնդիրն անտարբեր չի թողնում ոչ միայն սովորական քաղաքացիներին, այլ նույնիսկ բիզնեսում մրցակիցներին:

ԱԿՈՒՄԲ, THE CLUB ռեստորանի  հիմնադիրներ  Վահե Բալուլյանը և  Անդրանիկ Գրիգորյանը բաց նամակով դիմել են իշխանավորներին՝ անընդունելի համարելով «Դոլմամա» ռեստորանի օտարումը:

Նամակում նշված է.  «Սույնով ուզում ենք հայտնել մեր մտահոգությունը Երևանում վատ ավանդույթ դարձած քաղաքի հին դեմքը վերացնելու և անդեմ նորով փոխարինելու:

Լինելով նորի խիստ ջատագովը ` վստահ ենք, որ ճշմարիտ նորը առավել արժեքավորվում է, երբ ճիշտ համակցվում է քաղաքի պատմական պատկերի հետ:

Այսպիսով` անընդունելի ենք համարում Դոլմամա ռեստորանի օտարումը մեր Երևանից: Դոլմամայի նման արժեքները չեն ստեղծվում մեկ օրվա մեջ և, որպես կանոն, ենթակա չեն վերարտադրման: Դոլմաման այն հազվագյուտ ռեստորաններից է, որը ներկայացնում է հայկական խոհանոցը որպես բարձր արժեք և Երևանը դնում է համաշխարհային գաստրոնոմիկ քարտեզի վրա:

Վերացնելով Դոլմաման այնպիսին, ինչպիսին նա կա այսօր, մենք վերացնում ենք ևս մեկ շերտ մեր մշակութային պատմությունից»:

Placeholder
«Դոլմամա». Բարոյականությունը վեր է մրցակցությունից