Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ինձ թվում է, որ դա ուղղակի եղել է բորբոքվածություն: Ես նայել եմ ձայնագրությունը, նման հայհոյանք, բան, չի եղել»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ կապված ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի կողմից լրագրողների հայհոյելու հարցի հետ:
Նրա խոսքով, պետք է կանխել նման միջադեպերը, նաև կոչ արեց լրագրողներին ավելի զգոն լինել:
Պատասխանելով հարցին, թե որևէ պատիժ նախատեսվա՞ծ չէ Մհեր Սեդրակյանի համար, Վ.Բաղդասարյանն ասաց, որ նման հարցերով զբաղվում է էթիկայի հանձնաժողովը:
Մ. Սեդրակյանը, պատասախանելով լրագրողների հարցին, թե արդյո՞ք պատրաստ եք ներողություն խնդրել, ասաց. «Բայց ինչի՞ համար: Լավ կնայեք վիդեոն»: