Այն, ինչ վնասակար է ռուս կանանց համար
Հասարակություն
10:30 23/02/2016
Հայաստան

Այն, ինչ վնասակար է ռուս կանանց համար

«Ռոսկանտրոլ»  ընկերության կատարած լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ արտասահմանյան մի քանի ընկերությունների շթներկներ վտանգավոր են առողջության համար: Ընկերությունը դրանք ընդգրկել է իր կողմից պատրաստված «սև ցուցակ»-ում: Panorama.am-ը ներկայացնում է այդ շրթներկները՝ հաշվի առնելով, որ դրանք ներկրվում  են Հայաստան ու սպառվում հայ կանանց կողմից:

Max Factor ընկերության արտադրած «Color Elixir» շրթներկի վտանգավորությունը գնահատվել է բարձր, դրա  մասին ընկերության էջում գրված է. «Նկատվել է նեխած հոտ, օգտագործելուց հետո շրթունքների չորություն ու մաշկի վնասում: Խախտված են նաև մակնշման պահանջները»:

Նշվում է, որ այն արտադրվում է Իռլանդիայում, լաբորատոր փորձաքննության համար վերցվել է մուգ կարմիրը:


Հաջորդը Oriflame-ի արտադրած «The One» անունով շրթներկն է: Ըստ տեղեկատվության, այն ևս չորացնում է շուրթերի մաշկը, ունի վատ հոտ, մեծ քանակությամբ կապար է պարունակում: Այն, ըստ կայքի,  արտադրվում է Ռուսաստանում:

Սև ցուցակում է հայտնվել նաև Pupa-ի «Volume» շրթներկը: Այն ունի վատ հոտ ու վատ համ: Շուրթերի ծավալի մեծացման մասին հայտարարությունների արդյունավետությունը ստուգված չէ: Վտանգավորության աստիճանը գնահատվել է մաքսիմալ: Նշվում է, որ շրթներկն իտալական արտադրության է:
Մաքսիմալ վտանգավոր է գնահատվել  նաև Maybelline-ի «Hydra Extreme» շրթներկը: Նշվում է, որ այն ոչ թե փափկացնում, այլ հակառակը՝ չորացնում է շուրթերի մաշկը, գրգռող հատկություն ունի, հետքեր է թողնում շփվող մակերեսներին:

Placeholder
Այն, ինչ վնասակար է ռուս կանանց համար