Մեծ պահք. Միջինք
Օրվա թեմա
11:23 02/03/2016
Հայաստան

Մեծ պահք. Միջինք

Անիրավ տնտեսի կիրակիից հետո, Մեծ Պահքի 24- րդ օրը (այս տարի մարտի 2-ին) կոչվում է միջինք: ter-hambardzum.net կայքի հաղորդմամբ, սա նշանակում է, որ մեծ պահքը հասել է իր կեսին: Պահքն այդ օրը չեն ընդհատում: Ժողովրդական սովորության համաձայն, Միջինքի օրը, բաղարջից պահոց գաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ են դնում, և ում բաժին է հասնում մետաղաշ դրամը հաջողություն է բերում ողջ տարին: 

Qahana.am-ի հաղորդմամբ, միջինքից սկսած` Խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները` հավուր պատշաճի:

Հիշեցնենք, որ Մեծ պահքը սկսվել է փետրվարի 8-ից: Այն  տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն, որն այս տարի նշվելու է մարտի 27-ին:
 

Placeholder
Մեծ պահք. Միջինք