Գունավոր բջջային հեռախոսների նոր տեսականի Օրանժ Արմենիայի վաճառքի սրահներում
Տնտեսություն
17:25 04/03/2016
Հայաստան

Գունավոր բջջային հեռախոսների նոր տեսականի Օրանժ Արմենիայի վաճառքի սրահներում

Գարնան տոներին ընդառաջ՝ Orange-ն ընդլայնել է բջջային հեռախոսների տեսականին՝ ավելացնելով նոր գունավոր մոդելներ: Այս տարի թողարկված Samsung Galaxy A3 և Samsung Galaxy A5 բարձրակարգ սմարթֆոններն արդեն վաճառքում են՝ ավանդական սև և սպիտակ գույներից բացի նաև ոսկեգույն և վարդագույն երանգներով: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:

«Տոնական միամսյակի կապակցությամբ սիրելի կանանց և աղջիկների համար նվեր ընտրելու ժամանակն է: Հեռախոսների տեսականին թարմացնելիս հատուկ ուշադրություն ենք դարձրել  վարդագույն և ոսկեգույն երանգներին, քանի որ դրանք հատկապես կհետաքրքրեն և կուրախացնեն գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին:  Նոր գունավոր մոդելները հասանելի են թե՛ երևանյան, թե՛ մարզային վաճառքի սրահներում: Ունիվերսալ փաթեթներին միանալիս այս սմարթֆոնների կարելի ձեռք բերել հատուկ գնով և տարաժամկետ վճարման պայմաններով »,- նշել է Օրանժ Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Տիգրան Սաֆարյանը:

Աղբյուրը հիշեցնում է, որ Orange Ունիվերսալ 4 սակագնային պլաններից մեկին միանալիս բաժանորդները ստանում են րոպեներ տեղական բոլոր ցանցեր, ԱՄՆ և Կանադա զանգերի համար, գերարագ ինտերնետի հազարավոր ՄԲ-եր, ինչպես նաև SMS փաթեթներ:

Բջջային հեռախոսների տեսականին և նոր սմարթֆոնների մանրամասները հասանելի են  կայքում:

Placeholder