2019թ-ին ՏՏ համաշխարհային համաժողովը (WCIT) կանցկացվի Հայաստանում
Տնտեսություն
16:09 10/03/2016
Հայաստան

2019թ-ին ՏՏ համաշխարհային համաժողովը (WCIT) կանցկացվի Հայաստանում

Գործադիրի որոշմամբ գումար կհատկացվի էկոնոմիկայի նախարարությանը՝ 2019թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT) Հայաստանում կազմակերպելու համար՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսին անհրաժեշտ երաշխիքային կանխավճարի փոխանցումն ապահովելու նպատակով:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորելով համաժողովի անցկացումը Հայաստանում՝ նշեց, որ այն կնպաստի ՏՏ ոլորտում ներդրումների ներգրավմանը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը ՏՏ ոլորտի միջազգային խոշոր միջոցառում է, որն իր շուրջն է համախմբում ոլորտի տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին, վերազգային կազմակերպությունների, համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների ղեկավարներին, հասարակական կառույցների ներկայացուցիչներին:

Համաժողովի անցկացումը կնպաստի միջազգային կառույցների և առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության խթանմանը, հայկական ՏՏ ոլորտի կարողությունների և ձեռքբերումների ներկայացմանը, ոլորտի տեղական ընկերությունների ՏՏ արտադրանքի, լուծումների և ծառայությունների արտահանման շուկաների ընդլայնմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը: Ըստ հիմնավորման՝ նախատեսվում է, որ WCIT 2019 համաժողովին կմասնակցի 2000-2500 պատվիրակ աշխարհի ավելի քան 80 երկրներից:

Placeholder
2019թ-ին ՏՏ համաշխարհային համաժողովը (WCIT) կանցկացվի Հայաստանում