ԱՄՆ դեսպանատունը արձագանքում է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների դժգոհությանը
ՏՀՏ-ն Հայաստանում
18:51 11/03/2016
Հայաստան

ԱՄՆ դեսպանատունը արձագանքում է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների դժգոհությանը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն արձագանքում է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների` ԱՄՆ մուտքի արտոնագրեր տրամադրելու մասին դժգոհությանը: ԱՄՆ դեսպանատան  տարածած  պարզաբանման մեջ նշված է. «ԱՄՆ դեսպանատունը մշտապես ստանում է հարցեր ԱՄՆ կառավարության վիզային քաղաքականության վերաբերյալ: Մենք ջանում ենք կարգերը բացատրել հնարավորինս հստակ ու թափանցիկ կերպով, այդ թվում նաև այն, թե ինչպես են դրանք անդրադառնում Հայաստանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների վիզա ստանալու դիմումների վրա:

Այս ջանքերի շրջանակում դեսպանության անձնակազմը մի քանի հանդիպում է ունեցել Հայաստանի  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ներկայացուցիչների հետ: Վերջերս հյուպատոս Ֆրենք Տուն հանդիպում ունեցավ գործարար համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ՝ անդրադառնալով վիզաների հետ կապված հարցերին: Մենք պատրաստ ենք շարունակել այս երկխոսությունը:

ԱՄՆ դեսպանատունը լիարժեքորեն գիտակցում է կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կարևորությունը Հայաստանում և տարիներ շարունակ աջակցել է այս ոլորտի կայացմանը: Նշենք  միայն մեկ օրինակ. մենք հպարտ ենք այն ներդրմամբ, որ ունեցել ենք Հայաստանում մի շարք մասնավոր-պետական ՏՏ գործընկերություններում, մասնավորապես՝  Մայքրոսոֆթի ինովացիոն կենտրոնը և Նեշընըլ Ինստթրումենթսը, որոնք օգնել են Հայաստանում արագ առաջընթաց ապրող ՏՏ ոլորտին:

ԱՄՆ դեսպանատան կողմից վիզաների տրամադրման գործընթացում առանձնակի շեշտադրվում է ԱՄՆ ներգաղթային օրենսդրության ապահովումը և դրան զուգընթաց բոլոր դիմողների  գերազանց սպասարկումը: Աշխարհով մեկ ԱՄՆ հյուպատոսական պաշտոնյաների որոշումները վիզաների տրամադրման վերաբերյալ հիմնվում են ամերիկյան այդ օրենքների ու գործող կանոնակարգերի վրա և արտացոլում են օրինական ուղևորությունները դյուրացնելու և դրան զուգընթաց՝ ԱՄՆ-ում աշխատողներին ու ԱՄՆ սահմանները պաշտպանելու  մեր նպատակը»:

Placeholder
ԱՄՆ դեսպանատունը արձագանքում է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների դժգոհությանը