Կարևորը հասկանալն է, թե կուռուպցիոն ռիսկերի պատճառները որտեղից են. Լ. Մկրտչյան
Կրթություն, գիտություն
15:08 11/03/2016
Հայաստան

Կարևորը հասկանալն է, թե կուռուպցիոն ռիսկերի պատճառները որտեղից են. Լ. Մկրտչյան

«Կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունը պետք է բոլոր վարչություններում դարձնել սեփականություն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը՝ նշելով, որ նախարարությունում ստեղծված է հակակոռուպցիոն հանձնաժողով, որի առաջին նիստը նախատեսվում է գումարել մարտի 12-ին:

Նախարարի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարում կարևորը հիմնախնդրի պատճառը հանելն է. «Մեկ-երկու ուսուցիչ պատժվելով, կամ մեկ-երկու տնօրեն հեռացելով հիմնախնդիրը չի լուծվի: Կարևորը հասկանալն է, թե կուռուպցիոն ռիսկերի պատճառները որտեղից են գալիս, այնուհետև դրանց հարթեցման ուղղությամբ գործնական ծրագրեր մշակել»:

Նախարարն օրինակ բերեց, որ եվրոպական բուհական համակարգում հավատարմագրումը սկսում է ինքնագնահատումից,  եթե ինքնգնահատման մեջ հակակոռուպցիոն ռիսկերը ներառված չեն, կամ դրա դեմ համալսարանը չի նախանշում իր գործիքները, վերևից ոչինչ հնարավոր չէ անել:

«Նախ մենք պետք է համալսարանի ինքնագնահատման համակարգում այս գործիքները ներառենք և տեսնենք, թե տվյալ բուհի համար դա ձևական է, թե գիտակցում է որն է դրա հաղթահարումը»,-հավելեց նախարարը:

 

Placeholder
Կարևորը հասկանալն է, թե կուռուպցիոն ռիսկերի պատճառները որտեղից են. Լ. Մկրտչյան