794 ուսանող կստանա ուսման վարձի փոխհատուցման հավաստագիր
Կրթություն, գիտություն
19:06 21/03/2016
Հայաստան

794 ուսանող կստանա ուսման վարձի փոխհատուցման հավաստագիր

Վաղը Երևանի պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից 794 ուսանողների ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր կհանձնվի: Այս մասին հայտնում են ՀԵՀ մամուլի ծառայությունից:

Հավաստագրեր ստացողներից 652-ը մրցութային կարգով կրթաթոշակի արժանացած ուսանողներ են, իսկ 142-ը՝ ՀՀ սահմանամերձ համայնքների առաջին կուրսերի ուսանողներ. վերջիններս ուսման վարձի փոխհատուցում ստանում են առանց մրցույթի։

Միջոցառմանը ներկա կլինի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով հավաստագրեր կհանձնի մարտական դիրքերում ծառայություն անցած, իսկ այսօր բուհերում սովորող երիտասարդներին։ Ուսանողներին հավաստագրեր կհանձնի նաև Արմեն Աշոտյանը։

Placeholder
794 ուսանող կստանա ուսման վարձի փոխհատուցման հավաստագիր