ԱՄՆ-ն գտել է iPhone-ի ծրագիրը կոտրելու միջոց և հրաժարվել է Apple-ի դեմ հայցից
Տնտեսություն
17:11 29/03/2016
Աշխարհ

ԱՄՆ-ն գտել է iPhone-ի ծրագիրը կոտրելու միջոց և հրաժարվել է Apple-ի դեմ հայցից

ԱՄՆ-ն հայտարարել է, որ մուտք է ստացել Սան-Բերնարդինոյի ահաբեկչի  iPhone-ի տվյալների նկատմամբ, և այլևս «Apple Inc»-ի օգնության կարիքը չունի:Այս մասին հայտնում է «Finanz.ru» կայքը՝ հղում անելով «Bloomberg» գործակալությանը: 

ԱՄՆ-ի արդարադատության նախարարը հայտարարել է, որ մեկ շաբաթ առաջ իրենց դիմել է  երրորդ անանուն կողմը, ով ներկայացրել է տեղեկատվություն Սան-Բերնարդինոյում  հեռախոսների ծրագիրը կոտրելու հնարավոր տարբերակի մասին:

Երկուշաբթի օրը կառավարության կողմից դատարանին ներկայացված հայցում նշվում է, որ «հաջողվել է մուտք ունենալ Սայեդ Փարուկի iPhone 5s հեռախոսի տվյալների նկատմամբ, ով իր կնոջ հետ միասին դեկտեմբերի 2-ին Սան-Բերնարդինոյում մասսայական հրաձգություն է իրականացրել»:
 

Placeholder
ԱՄՆ-ն գտել է iPhone-ի ծրագիրը կոտրելու միջոց և հրաժարվել է Apple-ի դեմ հայցից