Գանձախույզները վնասել են «Ամրոցի համալիր Ախթամիր» հուշարձանի մշակութային շերտը
Իրավունք
11:20 31/03/2016
Հայաստան

Գանձախույզները վնասել են «Ամրոցի համալիր Ախթամիր» հուշարձանի մշակութային շերտը

Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում գտնվող «Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության հուշարձանի /պետ.ցուցիչ` 2.87.1/ տարածքում գանձագողություն կատարելու պահին ոստիկանության աշխատակիցների կողմից բերման են ենթարկվել Կոտայքի մարզի բնակիչներ Արման Հովհաննիսյանը և Նվեր Զախարյանը: Այս մասին հայտնում են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:  

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի, ՊՄՊ մարզային ծառայության պատասխանատուների ու ոստիկանության աշխատակցի մասնակցությամբ տեղազննություն է կատարվել հուշարձանի տարածքում: Պարզվել է, որ գանձախույզները ամրոցի միջնաբերդից շուրջ 60 մետր հյուսիս-արևելք` պարսպապատին կից 4 մետր 40 սմ առավելագույն խորությամբ, 1 մ 75 սմ տրամագծով փոս են փորել, որի հետևանքով վնասվել է համալիրի պարսպաշարի մի հատվածը, վնաս է հասցվել հուշարձանի մշակութային շերտին: Տեղազննությամբ հայտնաբերվել են խեղեցենի բեկորներ /մ.թ.ա. առաջին հազարամյակ/:

Ներկայում հաշվարկվում են վնասի չափերը, որի ավարտին կկազմվի համապատասխան ակտ և կտրամադրվի նախաքննական մարմնին:

Հուշարձանը /մ.թ.ա. 3 հազ. 9-19 դդ./ ընդգրկված է պետական սեփականություն հանդիսացող և օտարման ոչ ենթակա հուշարձաների ցանկում: Գանձագողության մի դեպք էլ կանխվել էր 2009 թ. հուշարձանի պահապանի կողմից: Գանձագողի նկատմամբ դատավճիռ էր կայացվել, սակայն, համաներման ակտի կիրառմամբ նա ազատ էր արձակվել:

Լուսանկարները՝  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքից: 

Placeholder
Գանձախույզները վնասել են «Ամրոցի համալիր Ախթամիր» հուշարձանի մշակութային շերտը