«Էլ Կլասիկոն» կփորձեն խանգարել
Աշխարհում
17:31 01/04/2016
Աշխարհ

«Էլ Կլասիկոն» կփորձեն խանգարել

Ապրիլի 2-ին կայանալիք Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի «Բարսելոնա»-«Ռեալ Մադրիդ» հանդիպմանը, ինչպես և սպասվում էր, նախապատրաստվում է ոչ միայն ֆուտբոլային աշխարհը:

Իսպանական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, կարևոր իրադարձության նախօրեին Բարսելոնայի մետրոպոլիտենի աշխատակիցները հերթական գործադուլը կանցկացնեն՝ պահանջելով վերանայել ղեկավարության հետ կնքված պայմանագիրը:

Բնականաբար, Իսպանիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի ներկայացուցիչները մտահոգված են և պահանջում են հարցին շտապ լուծում գտնել, քանզի մետրոպոլիտենի խաթարված աշխատանքի պատճառով կարող են բազմաթիվ խոչընդոտներ առաջ գալ:

Բայց, ինչպես երևում է, ակցիան իրականացնողներն այլ տրամադրվածություն ունեն՝ ամենևին ոչ ֆուտբոլային: Սա նրանց երկրորդ փորձը կլինի, իրենց պահանջները բավարարելու համար, ուստի պատահական ընտրված չէ հենց ապրիլի 2-ը:

Placeholder
«Էլ Կլասիկոն» կփորձեն խանգարել