Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել
Քաղաքական
16:08 04/04/2016
Հայաստան

Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել

Տավուշի մարզում այսօր հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել, նրան տեղափոխել են Բերդի հոսպիտալ:

Ինչպես Panorama.am-ին հայտնեց հոսպիտալի պետ Էդիկ Գրիգորյանը, վնասվել է զինծառայողի թոքը:

«Վիրահատությունն ավարտել ենք, նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր»,- ասաց նա:

Placeholder