«Ուրֆացի եղբայրների հերոսականության գեներն էր ժառանգել կապիտան Ուրֆանյանը»
Հասարակություն
12:42 06/04/2016
Հայաստան

«Ուրֆացի եղբայրների հերոսականության գեներն էր ժառանգել կապիտան Ուրֆանյանը»

1915 թվականի ողբերգական իրադարձությունների մեջ ամենահիշարժան երևույթներից է Ուրֆայի հերոսամարտը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախյան ազատամարտի մասնակից, «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը՝ խոսելով 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ  Ուրֆանյանի մասին, ով իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ անձնակազմին հետ ուղարկելով միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր: Վերջում մի քանի նռնակներ նետելով չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին:

Նշենք, որ այսօր տեղի կունենա Արմենակ Ուրֆանյանի հուղարկավորությունը:

«Մկրտիչ և Սարգիս Յոթնեղբայրյանները  կազմակերպում են Ուրֆայի հերոսամարտն ու սկսում մարտնչել: Մեկ ամսից ավելի հերոսամարտը շարունակվում է, երկուսն էլ վիրավորվում են: Հասկանում են, որ իրենց մոտ եղած դեղորայքով, այդ պայմաններում իրենք արյունաքամ են լինելու: Զինվորներին հրամայում են իրենց մարմինները հանել և դնել քաղաքի դարպասներից դուրս: Ամեն մեկի մարմինը՝ մի դարպասից: Այդպես հնարավոր կլիներ փրկել կանանց և երեխաներին:

Մինչև թուրքերը մոտենում են, մի եղբայրն ուշագնաց է լինում, իսկ մյուսն այնպես է անում, որ հնարավորինս շատ թուրք իրեն մոտենա և ձգում է ուժանակը»,-Գ.Գինոսյանը ներկայացրեց պատմությունը՝ հավելելով, որ Արմենակը շատ խորհրդանշանակ ազգանուն ունի, երևի Ուրֆայից Յոթնեղբայրյանների հերոսության գեներն է ժառանգել ու կարողացավ իր հետ, իր նահատակությամբ ոչնչացել հակառակորդի զինվորներին:

«Այս տեսակը չի կարող պարտվել»,- ասաց Գ.Գինոսյանը:

Placeholder
«Ուրֆացի եղբայրների հերոսականության գեներն էր ժառանգել կապիտան Ուրֆանյանը»