Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առաջարկվում է ֆինանսական բուրգերի ստեղծման և ղեկավարման համար քրեորեն պատժել
Գործադիրի հավանությանն է արժանացել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որի նպատակը ֆինանսական բուրգի ստեղծման, դրա կազմակերպման կամ ղեկավարման քրեականացումն է:
Ըստ հիմնավորման՝ ներկայում ՀՀ օրենսդրությամբ ֆինանսական բուրգերի գործունեության որևէ արգելք նախատեսված չէ, ինչն ուղղակի վտանգ է ներկայացնում տնտեսական գործունեության պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների տեսանկյունից:
Նախագծով սահմանվում է, որ ֆինանսական բուրգը գույքի ներգրավմանն ուղղված գործունեություն է (բացառությամբ հատուկ թույլտվության (լիցենզիայի) հիման վրա իրականացվող լիցենզավորման ենթակա գործունեության), որով գույք ներդրող կամ ֆինանսական բուրգում առաջարկվող գույքի կամ ծառայության դիմաց վճարում կատարող անձանց առաջարկվող նյութական օգուտը պայմանավորվում է բացառապես նոր ներդրողների ներգրավումից ստացված գույքի հաշվին: Այսպիսով՝ օրինագծով առաջարկվող փոփոխությունը նպատակաուղղված է քրեականացնելու ցանցային մարքեթինգի սխեմայով գործունեություն իրականացնող ֆինանսական բուրգերի ստեղծումը, կազմակերպումը և ղեկավարումը: