Արամ Առաջինը լիբանանահայ պատանիների հետ երգել է «Հայեր միացեք»-ը
Հասարակություն
14:00 18/04/2016
Աշխարհ

Արամ Առաջինը լիբանանահայ պատանիների հետ երգել է «Հայեր միացեք»-ը

ՀՅԴ Լիբանանի պատանեկան ﬕությունների անդամ 190 պատանիներ նախօրին այցելել են Անթիլիասի Մայրավանք, հաղորդություն ստանալուց հետո հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին Կաթողիկոսի հետ: Այս մասին տեղեկանում ենք «Ազդակ» օրաթերթից:

Հանդիպման ընթացքում պատանիներն ասմունքել են, այնուհետև Արամ Առաջինն իր խոսքն է ուղղել նրանց: Նա կարևորել է հայ պատանիների դաստիարկությունը, հայոց պատմության ուսումնասիրությունը:

Խոսելով Արցախում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններին մասին, Արամ Առաջինն ընդգծել է, որ Սփյուռքն Արցախի զինվորներին և ժողովրդին իր ամբողջական զորակցությունն է հայտել:

Հանդիպման ավարտին պատանիները  երգել են «Հայեր միացեք» երգը, որին միացել է նաև Արամ Առաջինը՝ իրենց զորակցությունը հայտնելով Արցախի ժողովրդին:

Տեսանյութը՝ Cilicia TV ֆեյսբուքյան էջից

Placeholder
Արամ Առաջինը լիբանանահայ պատանիների հետ երգել է «Հայեր միացեք»-ը