Արցախին փոխանցվելիք հասույթով ցուցահանդեսից դեռ 10 աշխատանք է գնվել
Մշակույթ
18:20 20/04/2016
Հայաստան

Արցախին փոխանցվելիք հասույթով ցուցահանդեսից դեռ 10 աշխատանք է գնվել

Հայաստանի Նկարիչների միությունում գործող ցուցահանդես- վաճառքը,  որից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Արցախին, դեռ շարունակվում է: Ապրիլի 12-ից սկսած մինչ օրս վաճառվել է 10 աշխատանք, գումարը կազմում է  10 հազար դոլարից ոչ պակաս: Panorama.am-ին ասաց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

Հիշեցնենք, որ ցուցահանդես-վաճառքում ներկայացված են միության պահոցներում գտնվող 1960-80 թվականների  ստեղծագործողների 80 լավագույն  աշխատանք: Կազմակերպիչները գործերն իրենց արժեքից բավականին  ցածր են առաջարկում, որպեսզի հնարավորինս շատ վաճառվի,  Արցախին օգնությունը շատ լինի:

«Շատ են գալիս, դիտում: Եղել են մարդիկ, ովքեր դժգոհություն են հայտնել, որ աշխատանքն իրականից 3-4 անգամ ավելի էժան են: Նրանք նշում են, որ տվյալ նկարչի աշխատանքը, ով այսօր արդեն չկա, ցածր է գնահատված,  մինչդեռ նրա ստեղծածի արժեքը շատ ավելի բարձր է: Մենք էլ ասում ենք՝ եթե այդքան ցածր է գինը, ինչո՞ւ չեք գնում: Տեսնենք, դեռ ժամանակ ունենք»,- ասաց Կ.Աղամյանը:

Ցուցահանդես-վաճառքը  կգործի մինչև ապրիլի 23- ը:

Placeholder