Նկարիչների միությունն Արցախին օգնելու համար ևս մեկ հայտարարության կանի
Մշակույթ
18:15 02/05/2016
Հայաստան

Նկարիչների միությունն Արցախին օգնելու համար ևս մեկ հայտարարության կանի

Հայաստանի Նկարիչների միությունում տաս օր գործած ցուցահանդես-վաճառքից գնվել է ութ աշխատանք, գումարը կազմել է 8000 ԱՄՆ դոլար,- Panorama.am-ին փոխանցեց միության նախագահ Կարեն Աղամյանը:

Հիշեցնենք, որ ցուցահանդես-վաճառքից գոյացած ողջ հասույթը պետք է փոխանցվի Արցախին: Ներկայացված էին միության պահոցներում գտնվող 1960-80 թվականների  ստեղծագործողների 80 լավագույն  աշխատանք: Կազմակերպիչները գործերն իրենց արժեքից բավականին  ցածր էին առաջարկում, որպեսզի հնարավորինս շատ վաճառվի, Արցախին օգնությունը շատ լինի:

Կ.Աղամյանը նշեց, որ դեռևս ստացված հասույթը չեն փոխանցել, քանի որ կան մարդիկ, ովքեր ասել են, որ դեռ կգան ու կգնեն:

«Ութ հատ աշխատանքի գումարն արդեն փոխանցված է մեզ»,- հստակեցրեց նա:

Կարեն Աղամյանը նաև նշեց, որ ծրագիրը շարունակվում  է, նրանք, ովքեր ցանկանում են օգնել Արցախին, կարող են գնել արվեստի գործեր: 

«Մենք մի հատ էլ հայտարարության կտանք, որ մեր ֆոնդերում ունենք գործեր, օգնության համար, եթե ցանկություն կա, կարող են գալ, վերցնել, ողջ հասույթը կփոխանցենք»,- ասաց Նկարիչների միության նախագահը: 

Placeholder