Հայաստանում ասպիրանտուրա առավել շատ ընդունվում են տնտեսագիտական ֆակուլտետներում
Կրթություն, գիտություն
09:04 12/05/2016

Հայաստանում ասպիրանտուրա առավել շատ ընդունվում են տնտեսագիտական ֆակուլտետներում

Հայաստանում 2015 թվականի ընթացքում ասպիրատուրա է ընդունվել 353 քաղաքացի: Ազգային վիճակագրական ծառայության հաղորդմամբ, նրանցից 139-ն են կանայք:

Հետբուհական ուսում շարունակողների մեծ մասը՝ 77-ը նախընտրել է տնտեսագիտությունը, այնուհետև տեխնիկական, իրավաբանական գիտություններն են:

Անասնաբուժական մասնագիտությամբ ասպիրանտուրա ընդունվողներ չեն եղել, դեղագործական ֆակուլտետներում ասպիրանտուրա ընդունվել է մեկ քաղաքացի: Անասնաբուժական ընդունվող չի եղել:

Կանայք առավել ակտիվ են եղել հոգեբանական, մանկավարժական, բանասիրական, քաղաքական ֆակուլտետների ասպիրանտուրա ընդունվելիս:

Placeholder
Հայաստանում ասպիրանտուրա առավել շատ ընդունվում են տնտեսագիտական ֆակուլտետներում