Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Այսքան դարերի ընթացքում մենք վերջապես մի հաղթանակ տարանք, որը չի կոչվում բարոյական, բարոյական հաղթանակներից բան չեմ հասկանում»,-լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը՝ անդրադառնալով ապրիլյան առաջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած ռազմական գործողություններին:
Ինչ վերաբերում է թափուր հաստիքների և ծառայողական մեքենաների կրճատմանը Ծատուրյանը գտնում է՝ այնքան շատ են, որ ինչքան էլ կրճատեն, էլի շատ կլինեն. «50 տարի գիտակցական կյանքիս ընթացքում անընդհատ լսում եմ պայքար կոռուպցիայի դեմ, բայց ամեն ինչ մնում է նույնը: Գործողություն է պետք, ոչ թե կոչեր: Տհաճ է, երբ մեր նման երկրում այդքան օլիգարխներ կան: Հայաստանի հարուստները, եթե ապրում են այստեղ, պետք է իրենց ունեցվածքի կեսը տան բանակը զինելու համար, կամ էլ իրենց ունեցվածքը վերցնեն և հեռանան այստեղից»:
Ռեժիսորի համոզմամբ՝ ԼՂՀ հիմնահարցը մերն է, մեծ երկրներին դա հետաքրքիր չէ և մենք ինքներս պետք է լուծենք մեր խնդիրները: