Դիմորդների թիվը նվազել է
Կրթություն, գիտություն
12:03 24/05/2016
Հայաստան

Դիմորդների թիվը նվազել է

Հայաստանում միասնական քննությունների առաջին փուլին մասնակցելու համար այս պահի դրությամբ դիմել է 11 հազար 375 դիմորդ:  Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը:

Նա նշեց, որ այս դիմորդների մեջ չեն մտնում մասնագիտացված ներբուհական քննություններ հանձնողները (Կոնսերվատորիա, Թատրոնի և կինոյի ինստիտուտ, Գերավեստի ակադեմիա և այլն):

Գագիկ Մելիքյանի խոսքով, նախորդ տարվա համեմատ դիմորդների թիվը մոտ 400-ով պակասել է: Ավելացել են Սյունիքի, Տավուշի մարզերից, ԼՂՀ-ից դիմորդների թիվը:

Միասնական քննությունները մեկնարկելու են հունիսի 3-ից: Այդ օրը հանձնելու են «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» («Համաշխարհային պատմություն») առարկաներից քննություն, հունիսի 7-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», հունիսի 10-ին՝ «Ֆիզիկա», հունիսի 14-ին՝ «Օտար լեզու», հունիսի 17-ին՝ «Մաթեմատիկա», հունիսի 21-ին՝ «Հայոց պատմություն», «Քիմիա», հունիսի 24-ին՝ «Ռուսաց լեզու»:

«Հայոց լեզու և հայ գրականություն» առարակայի համար դիմել է 6266 դիմորդ, «Մաթեմատիկա»՝ 5328, «Անգլերեն»՝ 4822, Ֆիզիկա»՝ 1862, ամենաքիչը՝ «Իսպաներեն»՝ 8 դիմորդ, «Իտալերեն»՝ 1: Այս տարի միասնական քննությունների առաջին փուլին «Պարսկերեն» առարկայից քննություն հանձնողներ չկան:

Նա տեղեկացրեց, որ ձևավորվել է 30 քննական կենտրոն, որից 10-ը՝ Երևանում: «Քննական կենտրոնները պատրաստ են քննություններին: Բոլոր կենտրոններում տեղակայված են խլացուցիչ, տեսահսկիչ սարքեր»:

ԿԹԿ տնօրենն ասաց, որ կառավարության որոշմամբ այս տարի ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հասատատություններում հատկացվել է  13 հազար 787  տեղ: Անվճար տեղերի թիվը  տարկետման իրավունքով՝ 1783, բոլոր բուհերի համար:

Միասնական քննությունների երկրորդ փուլի հայտարարագրումը կսկսվի հունիսի 25-ից մինչև հուլիսի 1-ը:  Գ.Մելիքյանի խոսքով, բանակից զորացրված դիմորդներն ունեն մի շարք առավելություններ:

 

Placeholder
Դիմորդների թիվը նվազել է