Գնդակն արդեն մեր գիտնականների դաշտում է. Լևոն Մկրտչյան
Կրթություն, գիտություն
16:16 24/05/2016
Հայաստան

Գնդակն արդեն մեր գիտնականների դաշտում է. Լևոն Մկրտչյան

Գիտության և ինովացիաների «Հորիզոն 2020» ծրագրին միանալը Հ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը համարում է ամենամեծ հաջողություններից մեկը:

«Հորիզոն 2020»-ին անդամ է 16 երկիր, և այս եվրոպական ծրագրի ծավալը կազմում է 77 մլրդ եվրո:

«Այնտեղ արդեն մենք կարող ենք հանդես գալ որպես ուղիղ անդամ, իսկ նախկինում աշխատում էինք միայն երրորդ պետությունների միջոցով: Գնդակն արդեն մեր գիտնականների դաշտում է: Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններով և նրանց աջակցությամբ այստեղ գրասենյակ կբացենք, որտեղ մեր գիտնականներին կսովորեցնեն ինչպես դիմել ծրագրին, ինչպես հայտ ներկայացնել, գործընկերներ գտնել»,-նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ այս ծրագրի մեջ կարող են մտնել ոչ միայն ինստիտուտներ, հաստատություններ, այլև անհատ գիտնականներ, ովքեր դրամաշնորհների միջոցով կարող են ապահովել գիտության ոլորտում ֆինանսական հոսքեր:

Նշենք, որ «Հորիզոն 2020» ծրագրին միանալու վերաբերյալ համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է մայիսի 19-ին՝ Բրյուսելում:

Placeholder
Գնդակն արդեն մեր գիտնականների դաշտում է. Լևոն Մկրտչյան