Թուրքիայից Հայաստան ներկրված բանջարեղենի ծավալը ավելացել է
Տնտեսություն
13:37 06/06/2016
Հայաստան

Թուրքիայից Հայաստան ներկրված բանջարեղենի ծավալը ավելացել է

Վերջին երկու ամիսների ընթացքում Թուրքիայից Հայաստան լոլիկ, վարունգ, կաղամբ չի ներկրվել: Նման տվյալներ Panorama.am-ին տրամադրել են ԳՆ Սննդամթերքի անվտանգության պաշտպանության պետական ծառայությունից:

Չնայած դրան, նախորդ տարվա համեմատ ավելացել են Թուրքիայից ներկված վարունգի, պղպեղի,  կարտոֆիլի, կաղամբի ծավալները:

2016-ի հինգ ամիսների ընթացքում Թուրքիայից բերվել է  108 տոննա 421 կգ լոլիկ, որից 85 տոննա 236 կգ-ն՝ մարտին: Նախորդ տարվա համեմատ լոլիկի ներկրման ծավալն ավելացել է, 2015-ի 5 ամիսների ընթացքում Հայաստան է ներկրվել 19 տոննա 714 կգ լոլիկ:

Նկատենք, որ նախորդ տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում Թուրքիայից կարտոֆիլ չի ներկրվել: Պաշտոնական վիճակագրությամբ, այս տարվա ընթացքում Թուրքիայից կարտոֆիլ ներկրվել է միայն մայիս ամսին՝ 371 տոննա:

Գյուղատնտեսության նախարարության կազմում գործող ծառայության տրամադրած այս տվյալներն առավել քան ուշագրավ են գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի հայտարարությունների համատեքստում: Մայիսի սկզբին Panorama.am-ի հետ զրույցում վստահեցնում էր, իբր Թուրքիայից լոլիկի և վարունգի ներմուծումը տասնյակ տոննաներով նվազել է:

ՍԱՊԾ տվյալները՝ աղյուսակներում:

2016թ.

             

Ամիս/ Ապրանք

Հունվար /կգ/

Փետրվար /կգ/

Մարտ /կգ/

Ապրիլ /կգ/

Մայիս /կգ/

Ընդամենը /կգ/

լոլիկ

21165

2020

85236

-

-

108421

վարունգ

353

600

7626

-

-

8579

պղպեղ

-

470

28831

15968

4515

49784

կաղամբ

-

-

1810

-

-

1810

կարտոֆիլ

-

-

-

-

371000

371000

Ընդամենը

21518

3090

123503

15968

375515

539594

             
             

2015թ.

             

Ամիս/ Ապրանք

Հունվար /կգ/

Փետրվար /կգ/

Մարտ /կգ/

Ապրիլ /կգ/

Մայիս /կգ/

Ընդամենը /կգ/

լոլիկ

400

2190

7850

8570

704

19714

վարունգ

80

600

880

3355

-

4915

պղպեղ

-

-

1570

2827

697

5094

կաղամբ

-

-

-

150

-

150

կարտոֆիլ

-

-

-

-

-

0

Ընդամենը

480

2790

10300

14902

1401

29873

 

Placeholder
Թուրքիայից Հայաստան ներկրված բանջարեղենի ծավալը ավելացել է