3 առարկայի միասնական քննության արդյունքները հայտնի են
Կրթություն, գիտություն
14:58 08/06/2016
Հայաստան

3 առարկայի միասնական քննության արդյունքները հայտնի են

Հունիսի 3-ին կայացած «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների միասնական քննության արդյունքներն արդեն հայտնի են և ցուցակներն արդեն ուղարկվել են քննական կենտրոններ,-Panorama.am-ին այս մասին հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի համակարգչային և վերլուծության բաժնի առաջատար մասնագետ Գոհար Չալումյանը:

«Համաշխարհային պատմություն» առարկայի քննությանը մասնակցել էր 128 դիմորդ: Գոհար Չալումյանի փոխանցմամբ՝ առարկայի միջին միավորը եղել է 14,25:

«Կտրվածների տոկոսը կազմել է  9,38: 7,5-13 միավոր հավաքել է 31,25 տոկոսը, 13-18 միավոր՝  30,47 տոկոսը, իսկ 18-20 միավոր՝ 28,91 տոկոսը: 20 միավոր հավաքած դիմորդների թիվը 3 է»,-տեղեկացրեց նա:

«Կենսաբանություն» առարկայից միասնական քննություն է հանձնել է 1290 դիմորդ:

ԳԹԿ մասնագետը հայտնեց, որ կենսաբանություն առարկայի քննությունից կտրվել է 16,43 տոկոսը, իսկ 20 միավոր է ստացել դիմորդներից  77-ը. «Միջին միավորը եղել է 13,30: 7,5-13 միավոր հավաքել է 28,76 տոկոսը: 13-18 միավոր ստացել է 28,14 տոկոսը, 18-20 միավոր՝ 26,67տոկոսը»:

«Աշխարհագրություն» առարայի միասնական քննության մասնակիցների թիվը կազմել է 337 դիմորդ, որից անվաբարար է ստացել 32-ը, իսկ 20 միավոր հավաքել է ընդամենը 5 դիմորդ:

Առարկայի միջին միավորը եղել է 13,67: 7,5-13 միավոր ստացել է 32,64 %-ը: 13-18 միավոր ստացել է 37,69%-ը, 18-20 միավոր ստացել է 20,18 %-ը:

 

Placeholder
3 առարկայի միասնական քննության արդյունքները հայտնի են