Այվազովսկին դարձել է Լոնդոնում «ռուսական» վաճառքի «հաղթողը»
Մշակույթ
10:44 09/06/2016
Աշխարհ

Այվազովսկին դարձել է Լոնդոնում «ռուսական» վաճառքի «հաղթողը»

Հայտնի նկարիչ Հովհաննես Այվազովսկու «Փրկվածը» կտավը MacDougall's աճուրդային տանը վաճառվել է 499 հազար ֆունտ ստերլինգով: Կտավիը նախապես գնահատվել էր 450-600 հազար ֆունտ ստերլինգ: Այս մասին գրում է Ռիա նովոստի:

Լոնդոնում Christie's,  MacDougall's աճուրդային տների կազմակերված  վաճառքի շրջանակներում Այվազովկսու կտավները եղել են թոփ-լոտերի շարքում, Sotheby's –ի աճուրդում նույնպես  վաճառվել է բավականին բարձր գնով:

Հիշեցնենք, որ Հովհաննես Այվազովսկու «Օսմանյան սրճարանը լուսնի լույսի ներքո» կտավը Christie's աճուրդում վաճառվել է 194,5 հազար ֆունտ ստերլինգով,  «Նավաբեկություն» կտավը՝   158,5 հազար ֆունտ ստերլինգով, «Սալադինի միջնաբերդի տեսարանը Նեղոսի ափերից»՝ 11,5 հազար ֆունտ ստերլինգով:

«Ռուսական արվեստի հայտնի հեղինակների, ինչպիսին է Հովհաննես Այվազովսկին, կտավների նկատմամբ  պահանջարկը մնում  է անփոփոխ: Բարձր արվեստի աշխատանքները շարունակում են գրավել ամբողջ աշխարհի կոլեկցիոներների ուշադրությունը»,-ասել է Christie's աճուրդային տան ներկայացուցիչը: 

Sotheby's-ում Այվազովսկու կտավը, որտեղ ներկայացված է եղել Կովկասի տեսարանը, վաճառվել է 197 հազար ֆունտ ստերլինգով, իսկ «Երեկոյան արտացոլում» կտավը՝ 185 հազար ֆունտ ստերլինգով:

Placeholder
Այվազովսկին դարձել է Լոնդոնում «ռուսական» վաճառքի «հաղթողը»