Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից միասնական քննություն հանձնած դիմորդների 7,7 տոկոսն անբավարար է ստացել
Հունիսի 7-ին անցկացված «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության նախնական տվյալները հայտնի են:
Գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը Panorama.am-ին հայտնեց, որ քննության միջին միավորը կազմել է 13,8:
«Քննությանը մասնակցել է 6023 դիմորդ: Անբավարար ստացել է դիմորդների 7,7 տոկոսը, 7,5-18 միավոր ստացել է 70 տոկոսը: Դիմորդներից 90 հոգի ստացել են առավելագույն 20 միավոր»:
ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետը նշեց, որ քննության վերջնական արդյունքները քննակենտրոններում կփակցնեն վաղը: