Հայտնի են «Օտար լեզվի» միասնական քննության նախնական արդյունքները
Կրթություն, գիտություն
15:02 17/06/2016
Հայաստան

Հայտնի են «Օտար լեզվի» միասնական քննության նախնական արդյունքները

«Օտար լեզու» առարկայի միասնական քննության նախնական արդյունքները հայտնի են: Գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնից Panorama.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ անգլերեն լեզվի քննությանը մասնակցած  4581 դիմորդից անբավարար է ստացել 9,15 տոկոս, իսկ 20 միավոր հավաքել է 260 դիմորդ:

Ֆրանսերեն լեզվից քննություն է 165 դիմորդ, որից անբավարար է ստացել 3,03 տոկոսը, իսկ 20 միավոր հավաքել հավաքած 13 հոգի:

187 դիմորդ մասնակցել է գերմաներենի քննությանը, որից «կտրվել է»  8,02 տոկոս, 20 միավոր է հավաքել 18 հոգի:

Իսպաներեն և իտալերեն լեզվի քննությունից դեռևս տեղեկություններ չկան:

«Օտար լեզվի» քննության վերջնական արդյունքները քննակենտրոններում կփակցվեն հունիսի 19-ին:

Placeholder
Հայտնի են «Օտար լեզվի» միասնական քննության նախնական արդյունքները