Դիմորդները երկրորդ փուլի միասնական քննությունները կհանձնեն հուլիսի 2-8-ը
Կրթություն, գիտություն
15:28 20/06/2016
Հայաստան

Դիմորդները երկրորդ փուլի միասնական քննությունները կհանձնեն հուլիսի 2-8-ը

Հունիսի 25-ից կսկսվի միասնական քննությունների երկրորդ փուլի հայտարարագրումը, որը կտևի մինչև հուլիսի 1-ը, - այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԵՊՀ ընդունող հնձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը:

Նա նշեց, որ երկրորդ փուլին կարող են դիմել ՀՀ երկքաղաքացիները, արտասահմանցինեը, ՀՀ այն քաղաքացիները, որոնք արտսահմանյան ուսումնական հաստատություններ են ավարտել, քոլեջների և արհեստագործական ուսումնարանների այս տարվա շրջանավարտները, ինչպես նաև այս տարվա գարնանային զորակոչից զորացրվածները: Երկրորդ փուլն մասնակցելու հնարավորություն կստանան նաև նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել առաջին փուլի դիմում հայտ լրացնել և դիմել են կրթության նախարարության նախարարություն:

«Երկրորդ փուլին դիմած դիմորդները քննություններ կհանձնեն հուլիսի 2-8-ը, իսկ ընդունվածների ցուցակները պատրաստ կլինեն հուլիսի 15-ին»,-հավելեց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը:

Placeholder
Դիմորդները երկրորդ փուլի միասնական քննությունները կհանձնեն հուլիսի 2-8-ը