Վաղը՝ «Հայոց պատմություն» և «Քիմիա»
Կրթություն, գիտություն
16:44 20/06/2016
Հայաստան

Վաղը՝ «Հայոց պատմություն» և «Քիմիա»

Հանրապետության 15  քննական կենտրոններում դիմորդները վաղը միասնական քննություն կհանձնեն «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաներից: Քննությունները կընթանան Երևանի չորս և մարզերի տասնմեկ քննակենտրոնում:

Գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ «Հայոց պատմություն» առարկայից քննություն կհանձնի 1276 դիմորդ, իսկ «Քիմիա» առարկայից՝ 1063:

Նշենք, որ վերջին միասնական քննությունը դիմորդները կհանձնեն հունիսի 24-ին «Ռուսաց լեզու» առարկայից, իսկ հունիսի 25-ից կսկսվի միասնական քննությունների երկրորդ փուլի հայտարարագրումը

Placeholder
Վաղը՝ «Հայոց պատմություն» և «Քիմիա»