Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արմավիրի և Արտաշատի քննակենտրոններից այսօր դիմորդներ են հեռացվել
Համեմատած նախորդ տարվա հետ՝ այս տարի միասնական քննությունների խախտումները պակասել են: Panorama.am-ի հետ զյուցում այս մասին ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը՝ նշելով, որ չնայած պակասելուն, եղել են դիմորդներ, որոնց մոտ անգամ մեկից ավելի հեռախոս է հայտնաբերվել:
«Մաթեմատիկայի և բնագիտական չորս առարկաների գծով քննական թեստերում առաջադրանքների թվերն այս տարի փոխվել են, այսինքն, եթե երեխան նախորդ տարիներին կարողանում էր շտեմարանի վերջին պատասխանները ծածկագրել, բերել և օգտվել, հիմա չեն կարող, քանի որ այդ թվերը փոխվել են»,-նշեց Գ. Մելիքյանը:
Խստացվել է նաև բջջային հեռախոսներ հայտնաբերելու կարգը. Եթե մինչ այս դիմորդին նկատում էին հեռախոսից օգտվելիս, առաջին անգամ նախազգուշացնում էին, երկրորդի դեպքում՝ հեռացնում, ապա այս տարի հեռախոս հայտաբերելիս անմիջապես հեռացվում է քննակենտրոնից՝ անկախ այն բանից՝ օգտվել է, թե ոչ:
Բանախոսը մասնավորապես առանձնացրեց «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների այսօրվա քննության ժամանակ հայտնաբերած երկու խախտումները. «Այսօր Արմավիրում մեկ դիմորդ հեռացվել է հեռախոս ունենալու պատճառով, Արտաշատում էլ՝ ժամացույցի մեջ ծածկագիր պահելու համար»:
Ինչ վերաբերում է հունիսի 17-ին կայացած «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության նախնական արդյունքներին՝ Գագիկ Մելիքյանը տեղեկացրեց, որ առարկայից քննություն հանձնած դիմորդների 51 տոկոսը ստացել են միջին՝ 7,5-13 գնահատականներ, «կտրվածների» թիվն անցյալ տարվա համեմատ փոքր-ինչ պակասել է՝ 12,5 տոկոս:
Առարկայի վերջնական արդյունքները քննակերնտրոններում կկախվեն վաղը: