Այս տարի ամենաքիչ դիմորդները եղել են Վայոց Ձորի մարզից
Կրթություն, գիտություն
17:35 04/07/2016
Հայաստան

Այս տարի ամենաքիչ դիմորդները եղել են Վայոց Ձորի մարզից

Միասնական քննությունների հիմնական փուլին ժամանակ դիմորդների ամենամեծ հոսքն եղել է Երևանից՝ 3610, հաջորդը Շիրակի և Լոռվա մարզերն են՝ համապատասխանաբար 939 և 930: ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր տեղի ունեցած պետական և ոչ պետական բուհերի 2016-2017 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի առաջին նիստի ժամանակ այս մասին ներկայացրել է Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը: Նրա տվյալների համաձայն՝ ամենաքիչ դիմորդներն եղել են Վայոց Ձորի մարզից՝ 238:

«Ըստ բուհերի ամենամեծ թվով դիմորդներ, ինչպես և նախորդ տարիներին ունի Երևանի պետական համալսարանը՝ 3193 դիմորդ, սակայն նախորդ տարվա համեմատ ԵՊՀ դիմորդների թիվը նվազել է: Երկրորդ տեղում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն է՝ 1083 դիմորդ: Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Երևանի պետական բժշկական համալսարանի դիմորդների թիվն այս տարի աճել է և այդ բուհերն առաջին հայտով ունեն համապատասխանաբար 971, 956 և 932 դիմորդ»,-ասել է Մելիքյանը:

ԳԹԿ տնօրենի տեղեկացմամբ՝  առաջին փուլում 1117 դիմորդ բացակայել է քննություններից, որոնցից 49-ի դեպքում քննությունները բժիշկի միջնորդությամբ՝ առողջական պատճառներով ընդհատվել են, 7 դիմորդ ծածկագրից և հեռախոսներից օգտվելու համար հեռացվել է քննությունից: Ստացած անբավարար միավորների պատճառով մրցույթից դուրս են մնացել 1530 դիմորդ:

 

Placeholder
Այս տարի ամենաքիչ դիմորդները եղել են Վայոց Ձորի մարզից