Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի կրթական համակարգում իսկապես կա որակի խնդիր. Լևոն Մկրտչյան
Հայաստանի կրթական համակարգում իսկապես կա որակի խնդիր և այդ պատճառով մի քանի ուղղություններով փորձելու են կատարել անհրաժեշտ քայլեր: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ գործադիրի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է կրթության ոլորտի բարեփոխումների անհրաժեշտությանը, և ԿԳ նախարարին հանձնարարել է պատրաստել բարեփոխումներին նվիրված խորհրդակցություն և փոփոխությունների ժամանակացուցային առաջարկություններ:
Լրոն Մկրտչյանի խոսքերով՝ ուշադրության կենտրոնում են լինելու բարձրագույն կրթության եռաստիճան համակարգի խնդիրները, հանրակրթությունից դեպի բարձրագույն կրթություն անցումը, մասնավորապես, պետք է կարգավորվեն կենտրոնացված քննությունները, մրցույթը և պետական պատվերի, անվճար-վճարովի տեղերի սկզբունքը:
«Բացի այդ, հանրակրթության ոլորտում որակավորումների ազգային շրջանակների մեջ վերանայելու ենք չափորոշիչները: Սկզբունքային տրամադրություն ունենք, օրինակ, վերականգնել երեխաների բանավոր քննությունները որոշակի փուլերում, շարադրությունները, փոխադրությունները: Ընդհանուր քաղաքականություն է, որի մասին ավելի մանրամասն հետագայում կխոսենք»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերին՝ Լևոն Մկրտչյանն ասաց, որ ոլորտում կոռուպցիոն ռիսկերն այնքանով են, որքանով այլ ոլորտներում:
«Կոռուպցիոն ռիսկերը միշտ կան, դրանց դեմ պայքարելու համար եվրոպական շրջանակի հետ ունենք համատեղ ծրագիր, աշխատում ենք մեր գործընկերների հետ և առաջարկվող բարեփոխումների փաթեթը կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու շատ մեծ կոմպոնենտ ունի իր մեջ »,- ասաց նա։
Մասնավորապես, ըստ նրա, անելիքներն ուղղված են բյուրոկրատական արգելքների պարզեցմանը, տնօրենների ատեստավորման, ուսուցիչների ընտրության գործընթացներին, վերապատրաստումներին գործընթացներն ավելի մատչելի դարձնելը, ինչը բերում է կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:
Մանրամասները՝ տեսանյութում: