Միասնական քննությունների երկրորդ փուլից երկու դիմորդ է հեռացվել
Կրթություն, գիտություն
16:31 14/07/2016
Հայաստան

Միասնական քննությունների երկրորդ փուլից երկու դիմորդ է հեռացվել

Միասնական քննությունների երկրորդ փուլ դիմած 996 դիմորդներից դրական միավոր է հավաքել 668-ը։  Երկրորդ՝ լրացուցիչ փուլի ժամանակ քննություններից հեռացվել է երկու դիմորդ՝ «Անգլերեն լեզու» և «Հայոց պատմություն» առարկաներից:

Ինչ վերաբերում է այս տարվա ընդունելության քննությունների արդյունքներով բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված դիմորդների ցուցակներին՝ ԳԹԿ-ից հայտնեցին, որ դրանք պատրաստ կլինեն այսօր երեկոյան և պաշտոնապես կհրապարակվեն ԳԹԿ կայքում:

Երկրորդ փուլին քննություններին ներկա և բացակա դիմորդների քանակն այստեղ:

 

Placeholder
Միասնական քննությունների երկրորդ փուլից երկու դիմորդ է հեռացվել