Ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը նախ փորձեց  պարզել՝ արդյոք քաղաքացիական հագուստով ոստիկան կա մամուլի ակումբում
Հասարակություն
13:36 02/08/2016
Հայաստան

Ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը նախ փորձեց պարզել՝ արդյոք քաղաքացիական հագուստով ոստիկան կա մամուլի ակումբում

Ամեն անգամ համոզվում ենք, որ մեր լսարանը, հասարակությունը, կառավարությունը նման ծայրահեղ իրավիճակներին պատրաստ չեն: Հենց առաջին քայլից երևաց այդ անպատրաստվածությունը,-  լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանը՝ խոսելով  ՊՊԾ գնդի գրավման և վերջին երկու շաբաթվա ընթացքում Երևանում ստեղծված իրավիճակի մասին:

«Իմ մեջ ցավալի զգացողության կա, ամոթի։ Այս ամենը հոգեպես վիրավորել է մարդկանց, որը ցավ է պատճառելու առաջիկա ամիսներին»,- նշեց նա:

Գրականագետի խոսքով,   աստիճանաբար պետք է հեռացվեն պաշտոններից այն մարդիկ, ովքեր պրոֆեսիոնալ չեն,  ժողովրդի հետ  խոսել չգիտեն:

Ասուլիսին ներկա ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը նախ փորձեց  պարզել, թե արդյոք քաղաքացիական   հագուստով ոստիկան կա մամուլի ակումբում, և՝ ով:

Նրա խոսքով, դժվար իրավիճակ էր ստեղծվել:

«Եթե ուզում են հեղափոխություն անել, ամեն ինչ գաղտնի է արվում, ոչ թե այնպիսի քայլեր են անում, որ կառավարությունը հասկանում է: Չի կարող լինել հեղափոխություն 40-50 հոգով, այլ մոտ մի տաս հազար մարդով, կազմակերպված, մտածված: Նախ գրավում են հեռուստաաշտարակը, օդանավակայանը, այլ կարևոր կառույցներ, ոչ թե գնում նստում են ՊՊԾ գնդում: Կառավարության տեղը լինի, կասեի՝ նստեք, կկերակրեի, բուժօգնություն ցույց կտայի»,- նշեց նա:

Ն.Ծատուրյանի խոսքով, նաև ժողովորդի շրջանում չկար ոչ մի կազմակերպվածություն, չկար լիդեր, ով ժողովրդին կարող էր իր հետևից տաներ, այլ միայն գոռուն-գոչյուններ էին:

Ռեժիսորի դիտարկմամբ,  իշխանությունները պետք է ժողովրդի հետ երկխոսության մեջ լինեն:
 

Placeholder
Ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը նախ փորձեց պարզել՝ արդյոք քաղաքացիական հագուստով ոստիկան կա մամուլի ակումբում