Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սոչիում հայ տղամարդը գնացքի անիվների տակից փախցրել է երեքամյա երեխային
Կրասնոդարի շրջանում՝ Սոչիից ոչ հեռու Լազարևսկի-Շեպսի երկաթուղային շրջադարձում հայ տղամարդը մոտեցող գնացքի տակ ընկնելուց վերջին վայրկյանին փրկել է երեքամյա երեխային: Պահը ֆիքսել են տեսախցիկները:
Ռուսական լրատվամիջոցները պարզել են, որ երեխային փրկած տղամարդը հայ է ՝ Արսենտի Ղազարյանը: Նա նշել է, որ վախ չի ունեցել, ամեն իչ այնքան արագ ու անսպասելի է տեղի ունեցել: Ծնողներն այդ պահին երեխայի կողքին չեն եղել:
«Երեխան լացում էր»,-ասել է Արսենտի Ղազարյանը:
Նրա խոսքով, ավելի ուշ հայնվել է մայրը, երեխային վերցրել ու ծով գնացել, հոր չի տեսել:
Լրագրողը նշել է, որ լուրեր են շրջանառվում երեխայի կյանքը փրկելու համար տղամարդուն պարգևատրելու են: Արսենտի Ղազարյանը ծիծաղով արձագանքել է.
«Տեսնենք, դա լավ առաջարկ կլինի»: