Հաստատվել են բակալավրի հեռակա ուսուցման ընդունելության տեղերը
Կրթություն, գիտություն
16:39 16/08/2016
Հայաստան

Հաստատվել են բակալավրի հեռակա ուսուցման ընդունելության տեղերը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել են ՀՀ պետական բուհերի բակալավրի կրթական ծրագրով 2016/2017  ուսումնական տարվա հեռակա ուսուցման ընդունելության տեղերը՝  ըստ բուհերի և մասնագիտությունների:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ համաձայն հրամանի՝  պետական բուհերին հատկացվել է 8048 հեռակա ուսուցման տեղ, այդ թվում 634 տեղ բանակից զորացրվածների համար:

Միաժամանակ  բարձրագույն ուսումնական հաստատություններին հանձնարարվել է ուսման վարձի չափը սահմանել «առկա ուսուցման համապատասխան մասնագիտության համար հաստատված վարձի սահմաններում»:

 

Placeholder
Հաստատվել են բակալավրի հեռակա ուսուցման ընդունելության տեղերը