Գազմանովը հայտնվել է Լիտվայի «սև ցուցակում»
Հասարակություն
11:39 18/08/2016
Աշխարհ

Գազմանովը հայտնվել է Լիտվայի «սև ցուցակում»

Մաքսային ծառայության աշխատակիցները երգիչ Օլեգ Գազմանովին թույլ չեն տվել մտնել Լիտվա, չնայած շենգեն վիզայի առկայությանը: Գրում է «Գազետա.ռու»-ն՝ նշելով, որ այս մասին երգիչը գրել է իր «Ինստագրամ»-ում:

«Ես Լիտվայի Վիլնյուս օդանավակայանում եմ: Չնայած իմ Շենգեն վիզային, որի համար Շենգենյան գոտում ԵՄ կանոնների համաձայն սահմաններ գոյություն չունի, ինձ թույլ չեն տալիս դուրս գալ օդանավակայանից: Պարզվում է Լիտվայում գոյություն ունի Ռուսաստանից ժամանողների անցանկալի անձանց գաղտի ցանկ»,-գրել է Գազմանովը:

Երգչի խոսքով՝ ցուցակը նախօրոք ստանալ հնարավոր չէ:

Աղբյուրը գրում է, որ 2014 թվականին հաղորդվել էր, որ Լատվիայի իշխանություններն էլ են արգելել Գազմանովին մուտք գործել իրենց երկիր: Սրան հետևել է նաև Լիտվան:

Placeholder
Գազմանովը հայտնվել է Լիտվայի «սև ցուցակում»