Վրաստանում փորձել են պայթեցնել Ռուսաստան-Հայաստան գազատարը
Իրավունք
12:05 22/08/2016

Վրաստանում փորձել են պայթեցնել Ռուսաստան-Հայաստան գազատարը

Վրաստանում հինգ անձ ձերբակալվել է Ռուսաստան-Հայաստան գազատարը պայթեցնելու փորձի համար: Այդ մասին հայտարարություն է տարածել Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը, գրում է «РИА Новости»-ն:

«Քննությունը պարզել է, որ Արագվի գետի մոտ ձերբակալվածները փորձել են պայթյուն իրականացնել Ռուսաստան-Հայաստան գազատարի այդ հատվածում», -ասված է ծառայության հաղորդագրության մեջ:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Placeholder
Վրաստանում փորձել են պայթեցնել Ռուսաստան-Հայաստան գազատարը