Ձևավորում ենք անկախության տարիների մեր կրթական համակարգը. Լ. Մկրտչյան
Կրթություն, գիտություն
11:43 01/09/2016
Հայաստան

Ձևավորում ենք անկախության տարիների մեր կրթական համակարգը. Լ. Մկրտչյան

«Ցանկանում եմ, որ սեպտեմբերի 1-ը մեզ միավորող օր լինի, մեր երեխաներին խաղաղություն լինի և յուրաքանչյուրը կարողանա իր գիտելիքները հարստացնել՝ ի ամրապնդում մեր ժողովրդի և պետության»,-այսօր Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրատչյանը՝ բոլորին շնորհավորելով Գիտելիքի օրվա առթիվ:

Նախարարը կիսվեց հիշողություններով նշելով՝, որ յուրաքանչյուրի համար առանձանհատուկն իր դպրոցական տարիներն են եղել. «Ամենատպավորիչը նաև առաջին անգամ երեխայիս դպրոց ճանապարհելն էր: Հիշում եմ նաև, որ ծնողներս պատմում էին, ասում, որ իրենց դպրոցական տարիներն էին առանձնահատուկ: Յուրաքանչյուրի համար իր դպրոց հաճախելու տարիներն առանձնահատուկ են, և յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իր դժվարությունները»:

Նախարարի խոսքով՝ հիմա մի քիչ ավելի դժվար է, քանի որ ձևավորվում է անկախության տարիների կրթական համակարգը:

«Այն ինչ մենք ենք ձևավորում, մերն է, մեր սեփականն է, նախկին խորհրդային համակարգը մեծ երկրի համակարգ էր, այն ինչ-որ մենք ենք ձևավորում՝ յուրահատուկ է, աշխարհում չկա այսպիսի կրթական համակարգ»,-ավելացրեց Լ. Մկրտչյանը:

 

Placeholder
Ձևավորում ենք անկախության տարիների մեր կրթական համակարգը. Լ. Մկրտչյան