Մեկնարկել է «Համակարգերի տեսություն» կրթական նոր ծրագիրը
Կրթություն, գիտություն
13:06 02/09/2016
Հայաստան

Մեկնարկել է «Համակարգերի տեսություն» կրթական նոր ծրագիրը

Սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել «Համակարգերի տեսություն» (կիբեռնետիկա) կրթական նոր ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը:

ԻՏՁՄ hանրային կապերի ծառայությունից հայտնում են, որ կրթական ծրագրին մասնակցում են 18 աշակերտ: Վերջիններս ուսումնական տարին կսկսեն ճանաչողական 5 օրյա արշավով:

Ուսման տևողությունը չորս տարի է։ Առաջին տարին ներառում է հանրակրթական ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների ուսումնական ծրագիրը։  Հաջորդ երեք տարիներին ուսանողները կստանան մասնագիտական կրթություն` «Համակարգերի տեսություն»  մասնագիտության ծրագրին համապատասխան։ Առաջին տարվա ուսուցումը անցկացվում է Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում:

4 ամյա ծրագրի ավարտին ուսանողները կստանան ՀՀ հանրակրթության միջնակարգ ընդհանուր կրթության վկայական և «Համակարգերի տեսություն» մասնագիտական որակակավորում։
Կրթական ծրագիրն իրականացվում է ԻՏՁՄ-ի և «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի կողմից՝ ՀՀ Կրթության և գիտության նախարարության թույլտվությամբ (N837 Ա/2):

Placeholder
Մեկնարկել է «Համակարգերի տեսություն» կրթական նոր ծրագիրը