Քիմիա և ֆիզիկա մասնագիտությունների գծով ընդունելությունը մտահոգիչ է եղել մանկավարժականում. պրոռեկտոր
Կրթություն, գիտություն
14:45 03/09/2016
Հայաստան

Քիմիա և ֆիզիկա մասնագիտությունների գծով ընդունելությունը մտահոգիչ է եղել մանկավարժականում. պրոռեկտոր

Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանն այս տարի շուրջ 1180 դիմորդ ունի, նախորդ տարի այդ թիվը 1200 է եղել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց համալսարանի ուսումնական  գծով պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը:

Նա տեղեկացրեց, որ այս տարի համալսարանը ընդունելություն է կատարել նոր մասնագիտությամբ՝ հասարակագիտություն, որը կուսումնասիրի 20 ուսանող. «Դպրոցում անցնում են «Հասարակագիտություն» առարակա, սակայն համալսարանաններում առարկայի մասնագետներ չեն պատրաստվում, այս տարի, կարծես թե, այդ բացը լրացվել է»:

Պրոռեկտորը ներկայացրեց, որ մանկավարժականում այս տարի, ինչպես նախորդ տարի  ամենապահանջվածը հատուկ կրթության գծով մասագիտություններն են եղել՝ լոգոպեդիա, սուրդոմանկավարժություն և այդ խմբի մի քանի մասնագիտություններ:

«Հոգեբանություն, տարրական մանկավարժություն և մեթոդիկա, պարարվեստի մանկավարժություն և գործիքային կատարողականության գծով մասնագիտությունները նույնպես մրցութային են եղել»,-ասաց Մելիք-Բախշյանը:

Նա ընդգծեց, որ մտահոգիչ է քիմիա և ֆիզիկա մասնագիտությունների գծով ընդունելությունը, որտեղ ընդունվել են համապատասխանաբար 10 և 9 ուսանող. «Մենք պետք է լուսաբանենք, որ պատրաստում ենք, ոչ թե քիմիկոսներ ու ֆիզիկոսներ, այլև ուսուցիչներ»:

Ի տարբերություն այս երկու մասնագիտությունների՝ նա ասաց, որ վիճակը այդքան էլ վատ չէ աշխարհագրություն և կենսաբանություն մասնագիտությունների համար:

Ինչ վերաբերում է ուսման վարձերին մանկավարժական համալսարանի ուսումնական  գծով պրոռեկտորը ավելացրեց, որ 5-6 տարի է վարձավճարները նույնն են մնացել:

Placeholder
Քիմիա և ֆիզիկա մասնագիտությունների գծով ընդունելությունը մտահոգիչ է եղել մանկավարժականում. պրոռեկտոր