Սիսավանի դպրոցում սնունդը տրվում է տաք ճաշի տեսքով
Կրթություն, գիտություն
17:48 08/09/2016
Հայաստան

Սիսավանի դպրոցում սնունդը տրվում է տաք ճաշի տեսքով

Արարատի մարզի Սիսավան համայնքի միջնակարգ դպրոցի  145 սաները (կրտսեր դպրոցի ու նախակրթարանի) օգտվում են դպրոցական սննդից: Այս մասին խոսեց դպրոցի տնօրեն Նարինե Գալստյանը Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ համաժողովի մասնակիցների հետ դպրոցում հանդիպման ժամանակ՝ նշելով, որ սնունդը տրվում է տաք ճաշի տեսքով:

ԿԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ համաժողովի պատվիրակները  Սիսավանի դպրոցում  ծանոթացել են դպրոցական սննդի կազմակերպման համար ստեղծված պայմաններին՝ խոհանոցային գույքին, ճաշացանկին, խոհարարների աշխատելաոճին ու աշակերտների նախասիրություններին:

Դպրոցի տնօրենը, ներկայացնելով  ծրագրի իրականացման ընթացքը՝ նշել  է, որ  բացի կառավարության հատկացրած ֆիանսավորումից, որը յուրաքանչյուր երեխայի համար կազմում է օրական մոտ 150 դրամ, իրենք ստանում են նաև ծնողական համայնքի աջակցությունը։

«Ծնողական կամավոր աջակցությունը շատ կարևոր է այս ծրագրի հաջողության համար: Դրա շնորհիվ դպրոցական սննդի ճաշացանկը դառնում է ավելի բազմազան»,- նշել է  տնօրենը:

Placeholder
Սիսավանի դպրոցում սնունդը տրվում է տաք ճաշի տեսքով